«Սպայկա»-ին չենք զիջել, անգամ նախապես հնչեցված 7, 8 մլրդ թվերը գնալով ավելացել են. Դավիթ Անանյան. Տեսանյութ

«Սպայկա»-ին չենք զիջել, անգամ նախապես հնչեցված 7, 8 մլրդ թվերը գնալով ավելացել են. Դավիթ Անանյան. Տեսանյութ
«Սպայկա»-ին չենք զիջել, անգամ նախապես հնչեցված 7, 8 մլրդ թվերը գնալով ավելացել են. Դավիթ Անանյան. Տեսանյութ

«Քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ ենք կատարում, ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկա»-ի սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք, շարունակում ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին՝ ՊԵԿ-ը մտադիր է զիջումների՞ գնալ, Անանյանը պատասխանեց. «Չի կարելի այդպիսի բան ասել: Զիջել՝ նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում անել: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ և դրանց շրջանակում նաև հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր»:

Ըստ նրա՝ այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ են թողել, որպեսզի ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն: «Բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը, նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են»,- վստահեցրեց Դավիթ Անանյանը: 

Նա անդրադարավ նաև ՀԴՄ սարքերի դեֆիցիտի հարցին:

Մանրամանսերը՝ Factor.am-ի տեսանյութում: