Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: 

Ցուցակները փակցված են ընտրական  տեղամասերում: 

Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ: 

Ցուցակները հրապարակված են  ՀՀ ոստիկանության www.police.am  կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին:

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։