Արթուր Ղազինյանը կեղծում է հայկական կողմի զոհերի թիվը

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծաց պատերազմի արդյունքում հայկական կողմի զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը։

«Իմ ունեցած միջանկյալ ճշտված տվյալներով զոհերի թիվն անցնում է տաս հազարը։ Միգուցե այս է պատճառը, որ իշխանությունները հրաժարվում են հրապարակել մեր զոհերի թիվը»,- հայտարարել է Ղազինյանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ դեռևս հունվար ամսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշակի թվեր է հայտնել պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի վերաբերյալ, նշելով, որ զոհերի թիվը չի գերազանցի 4 հազարը։

Հիշեցնենց, որ համաձայն Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած զոհերի թիվը եղել է 3577 ։

Ընթերցողներին հորդորում ենք չտրվել այսօրինակ զգայուն թեմաներով տարատեսակ մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես վստահելի աղբյուրներով։

Այս մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։