Նախարար Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ. «Առավոտ»

Նախարար Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ. «Առավոտ»
Նախարար Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ. «Առավոտ»

Այսօր Գյումրիի «Երեխաների տուն» էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանը։

«Առավոտ»-ի փոխանցմամբ, վերջինս լրագրողներին տեղեկացրել է, որ Գյումրի է գնացել երկվորյակներին տեսնելու, տեղում իրավիճակին ծանոթանալու ու մասնակցելու նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։

«Դուք հավանաբար արդեն տեղեկացված եք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, և այս պահին երեխաներն ինչ կարգավիճակում են գտնվում, այնուամենայնիվ խորհրդի և բոլորի միակարծիք մոտեցումն է, որ հաշվի առնելով հանգամանքները՝ մենք հնարավորություն ենք տալու երեխայի լավագույն շահը և իրավունքներն իրացնելու, որն է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում ՝ ծնողների հսկողության ներքո»,- ասել է նախարարը։

Թանդիլյանն ասել է,  որ այս պահին իրավական գործընթացն այնպիսին է, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց կա հնարավորություն քննարկման և յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Նրա խոսքով, ինքն ամեն ինչ կանի, որ երեխաները մեծանան մոր հետ։

«Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Խորհրդակցում եմ նաև մասնագետների հետ, բայց միակ նպատակն այն է, որ ծնողը պետք է մինչև վերջ վստահ լինի, որ իր պաշտպանությունը և խնամքը, որ կարող է իրականացնել, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ բարձր մակարդակով և իր պաշտպանությունն այս առումով նաև ապահովված է»,- ասել է Թանդիլյանը: