«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ

«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ
«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ներկայացել է Քննչական կոմիտե եւ հարցաքննվել խուլիգանության դեպքի առթիվ դեռեւս հունիսի 8-ին հարուցված քրեական գործի շրջանակում։

Այս մասին Փաստինֆոյի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 5-ին Երեւանի կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, միջադեպը գրանցվել էր Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում: Դեպքի ականատեսներից մեկը «Փաստինֆո»-ին պատմել էր, որ Արտակ Սարգսյանը ռեստորանում մենակ չի եղել, այնտեղ են գտնվել նաեւ այլ անձինք, որոնց թվում էր նաեւ ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։

Ռեստորանի այցելուները հանկարծակիի էին եկել ԱԺ նախկին պատգամավորի բղավոցներից, ով դուրս էր եկել ռեստորանի բացօդյա տարածք ու թիկնազոր կանչել։ Կարճ ժամանակ անց ռեստորան էին ժամանել նաեւ ոստիկաններ, որոնց թվում էին տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ նաեւ հարվածել էին Արտակ Սարգսյանին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: