Արմեն Աշոտյանն` ընդդեմ աղանդների

Արմեն Աշոտյանն` ընդդեմ աղանդների
Արմեն Աշոտյանն` ընդդեմ աղանդների

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշել է պայքարել դպրոցներում աղանդավորների հնարավոր գործունեության դեմ: Ֆեյսբուկի իր էջում նախարարը խոսելով աղանդավորների` դպրոցներում ակտիվանալու լուրերի մասին, խնդրում է նման դեպքում անհապաղ ահազանգել: Նախարարի խնդրանքն արդեն իսկ արժանացել է մի քանի տասնյակ օգտատերերի հավանությանը:

«Հարգելի գործընկերներ: Դպրոցներում դասերը վերսկսվել են: 2011 -ի վերջին եղան լուրեր, որ որոշ հաստատություններում, խախտելով գործող օրենքը, ակտիվացել են աղանդավորները: Խնդրում եմ ձեզ անմիջապես ինձ ահազանգել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին»,-նշում է Աշոտյանը:

© Medialab.am