Սպանվել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը. Ըստ Aysor-ի` սպանողը նախկին պատգամավոր է

Սպանվել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը. Ըստ Aysor-ի` սպանողը նախկին պատգամավոր է
Սպանվել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը. Ըստ Aysor-ի` սպանողը նախկին պատգամավոր է

Երեկ ուշ երեկոյան Երեւանում սպանվել է ԲՀԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարո:

Ինչպես նշվում է Քննչական կոմիտեից տարածված հաղորդագրության մեջ, ՔԿ  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

«Հոկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն էլ տեղեկացնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- փոխանցում են ոստիկանությունից:

Aysor.am-ին հայտնի է դարձել կասկածյալի անունը, նա ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է` հայտնի որպես Կարամելի Հարութ:

Կայքի փոխանցմամբ, գործով հարցաքննվել է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո), որը ներկա է եղել միջադեպին: Ըստ այդմ, ԱԺ նախկին պատգամավորները գույքային վեճ են ունեցել, եւ հադիպել էին այդ վեճը կարգավորելու համար: Մանուկյանն էլ մասնակցել է դրան որպես երրորդ կողմ:

Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր: 2017 թվականին ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի կողմից: Սակայն, շատ կարճ ժամանակ անց վայր էր դրել մանդատը: