Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ

Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ, Թուրքիա։

Այցի ընթացքում վերջինս մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության (OIC) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին և հանդիպումներ է ունենալու միջոցառման շրջանակում։ Ըստ պաշտոնական աղբյուրների, նախատեսվում են նաև երկկողմ պաշտոնական հանդիպումներ: