Խոշոր չափի չարաշահում՝ Կապանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում». Տեսանյութ

Խոշոր չափի չարաշահում՝ Կապանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում». Տեսանյութ
Խոշոր չափի չարաշահում՝ Կապանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում». Տեսանյութ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում` այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Կապանի համայնքապետարանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի» ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը` 2013-թ.-ից մինչև 2018թ. մարզադպրոցում մարզիչ է հրամանագրել Կապանի համայնքապետարանի սպորտի բաժնի պետին, ով փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվանբ դուրս է գրվել և հափշտակվել ընդհանուր 5 միլիոն 500 հազար դրամ:

Բացի այդ, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի տնօրենի թույլտվությամբ մարզիչները սահմանված 500 դրամ վարձավճարի փոխարեն 2014թ-ից մինչև 2018թ. սաների ծնողներից հավաքագրել են 2000-ական դրամ և ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակվել է ընդհանուր 13. միլիոն 500 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են ոստիկանությունից: