Տիկին Բյուդենբենդերին հրավիրեցի մասնակցելու Երևանում կայանալիք միջազգային գագաթնաժողովին. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ, երկարամյա և բազմափորձ քաղաքական գործիչ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա հրաշալի տիկնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ։

Առիթն օգտագործեցի և տիկին Բյուդենբենդերին հրավիրեցի մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին»: