Երեկվա բռնությունները ծրագրել էին ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները. Ալեք Ենիգոմշյան

Երեկվա բռնությունները ծրագրել էին ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները. Ալեք Ենիգոմշյան
Երեկվա բռնությունները ծրագրել էին ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները. Ալեք Ենիգոմշյան

Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ մասնակցում էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոերթին եւ հարձակման  էր ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից՝ այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ իշխանությունների կողմից նման բիրտ գործողություններ իրենք չէին կանխատեսում: Ենիգոմշյանը նշեց, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները չեն հրահրել եւ չեն դիմել հակաօրինական գործողությունների: «Հանդիպելով ոստիկանների […]

Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ մասնակցում էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոերթին եւ հարձակման  էր ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից՝ այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ իշխանությունների կողմից նման բիրտ գործողություններ իրենք չէին կանխատեսում:

Ենիգոմշյանը նշեց, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները չեն հրահրել եւ չեն դիմել հակաօրինական գործողությունների: «Հանդիպելով ոստիկանների շատ կտրուկ կեցվածքին, մեկ-երկու րոպե բանավիճելուց հետո որոշեցինք ետ դառնալ: Երբ արդեն շրջվեցինք, որ գնանք դեպի մեքենաները` այդ ժամանակ սկսվեց ոստիկանների հարձակումը: Սա նշանակում է, որ իրենց նպատակը ոչ միայն մեր երթը կանխելն էր, այլ ջարդ իրականացնելը: Մենք այդ աստիճանի վերաբերմունք չէինք սպասում: Այնտեղ նաեւ դիմակավորված դիպուկահարներ կային՝ բարձրունքների վրա: Այսինքն այն  տպավորությունն էր՝ կարծես ադրբեջանական դիվերսանտներն են ներխուժում Արցախ: Դա ցավալի է բարոյական իմաստով, դա ի վերջո հարված է մեր ժողովրդին»,-մեր զրույցում պատմեց Ենիգոմշյանը:

Վերջինիս կարծիքով ԼՂՀ իշխանությունները առանց ՀՀ իշխանությունների իմացության նման քայլի չէին կարող գնալ, ուստի այդ գործողությունները համաձայնեցված էին. «Նրանք շաբաթների ընթացքում բազմաթիվ խորհրդակցություններ են անցկացրել «Բաղրամյան 26»-ի հետ: ԼՂՀ  եւ ՀՀ իշխանություններն էին սա ծրագրավորել եւ այդ մասին անգամ կասկած չպետք է ունենալ»,-նշեց ԱՍԱԼԱ-ի մարտիկը:

Անդրադառնալով ԼՂՀ ոստիկանության տարածած երեկվա հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, թե երթի մասնակիցները դիմել են հակաօրինական գործողությունների եւ սադրանքների՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Բոլորի համար էլ ակնհայտ է, որ  այդ հայտարարությունը  հերյուրանք է, երթի մասնակիցների կողմիցայնտեղ բացարձակապես ոչ մի հրահրում չի եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.armtimes.com/hy/read/59021