ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma դեսնատային փոխադրանավը հեռացել Է Սեւ ծովից

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանտային փոխադրանավը հեռացել Է Սեւ ծովից, որտեղ մասնակցել Է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություններին:

Դրա տեղաշարժին կարելի Է իրական ժամանակի ռեժիմով հետել Marine Traffic պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ ներկայումս նավը գտնվում Է Մարմարա ծովում: Այն ընթանում Է դեպի Միջերկրական ծովը:

Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 10-ը Սեւ ծովում տեղի են ունեցել Sea Breeze – 2021 զորավարժությունները: Դրանց հիմնական մասնակիցներին Էին Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան եւ Լատվիան:

Զինավարժանքներին ներգրավված Էին ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար զինծառայողներ, դրանց մասնակցել են 40 մարտանավ, կատեր եւ օժանդակ նավեր, 30 միավոր ավիացիոն տեխնիկա եւ ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա եւ ավտոմոբիլ: Yuma-ն Սեւ ծով Էր մտել հուլիսի 8-ին:

Ավելի վաղ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին կոչ Է արել ռազմական գործողություններ չմշակելու Սեւ ծովում:

Դիվանագտական ներկայացուցչությունը նախազգուշացրել Է, որ այդ զորավարժությունները «բարձրացնում են չկանխամտածված միջադեպերի ռիսկերը» եւ «խրախուսում են Կիեւի ռազմամոլական տրամադրությունները», հաղորդել ՏԱՍՍ-ը: