«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են արձակվել.Factor

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված երեք թեկնածու և ևս մեկ անձ ոստիկանությունում երեք ժամ մնալուց հետո քիչ առաջ ազատ են արձակվել։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արման Կարապետյանը՝ նրանք բերման էին ենթարկվել անհայտ քաղաքացու կողմից հնչեցված ահազանգի հիման վրա. «Ըստ այդ կեղծ ահազանգի՝ նրանք, իբր բռնություն են գործադրել ընտրատարածքում և ընտրատարածքից դուրս։

Այնինչ, նրանց ազատ արձակումն արդեն իսկ կարող է վկայել, որ ահազանգը վերացական էր՝ դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել, պարզապես փորձ էր՝ ընտրական գործընթացից կտրելու և, իրենց մտածելով, թեկնածուներին վարկաբեկելու համար»,- նշեց փաստաբանը։