2022-ի հոկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 155 հազար զբոսաշրջիկ. Վահան Քերոբյան

2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847:

Այս մասին նոյեմբերի 7-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000:

«2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):

Այս տարվա այցելուների 49%-ը 36-63 տարեկան զբոսաշրջիկներ են եղել, իսկ հոկտեմբեր ամսին Հայաստան մեծամասամբ տղամարդիկ են այցելել»,-տեղեկացրել է նախարարը: