Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, ասաց. «Ինչպես գիտեք, շաբաթ օրը մենք հանդիպեցինք ՀՅԴ-ի հետ, բավականին արդյունավետ քննարկումներ եղան: Կարծում ենք, հնարավոր է ձեւավորել միասնական քաղաքական այն օրակարգը, այն քաղաքական հիմնախնդիրները, որոնք կարող են բերել համակարգային փոփոխությունների:
ՀՅԴ-ի հետ քննարկումները, բնականաբար, շարունակվում են: Այսօր մենք հանդիպեցինք ՀԱԿ-ի հետ: Թեեւ մենք առաջարկել էինք մեր օրակարգը, քննարկումը այստեղ չհրապարակի, որովհետեւ փակ քննարկում էր, միայն ի վերջո կարող եմ փաստել, որ քննարկումները ՀԱԿ-ի հետ եւս շարունակվելու են»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ այսօր երեկոյան էլ հանդիպելու են «Ժառանգության» հետ. «Այսօր ես պաշտոնապես դիմել եմ նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ կուսակցություններին: Առաջարկն ընդունելու իրավունքն իրենցն է: Կընդունեն առաջարկը, մենք իրենց հետ եւս կքննարկենք խնդիրը, չեն ընդունի՝ իրենց գործն է»: Կարդալ ավելին