ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությունը՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ . Հայտարարություն

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակման ու վերջիններիս հանդիպման ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն:

«Այսօր հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր. Եվրամիությունը խրախուսում է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի գործադրվելիք հետագա ջանքերն այս ուղղությամբ։

Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար:

2014 թվականից մինչ հիմա ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել այն նախագծերին, որոնք նպատակ ունեն հիմք նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը:

ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»: