Արարատի մարզպետը հերքում է, որ կապ ունի ծեծի միջադեպի հետ

Արարատի մարզպետը հերքում է, որ կապ ունի ծեծի միջադեպի հետ
Արարատի մարզպետը հերքում է, որ կապ ունի ծեծի միջադեպի հետ

Արարատի մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Գարիկ Սարգսյանը հերքել է, որ կապ ունի ԶԼՄ-ներում տարածված ծեծի միջադեպի հետ, չհերքելով, որ այն տեղի է ունեցել:

Այսօր առավոտյան Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարկել, որ նոյեմբերի 30-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի կենտրոնականհրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտակ Դավթյանը(Գարիկ Սքարգսյանի վարորդը) սպառնալիքներ, իսկ հետո հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղիբնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։

168 ժամ կայքի հրապարակման համաձայն՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահանգով նրա վարորդը՝ Արտակ անունով եւ փեսան՝ Սահակ անունով, երեկ ծեծի են ենթարկել փոխմարզպետ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Տիգրան Պարսիլյանը: Կայքը գրում է, որ նրանց հետ եղել են նաև այլ անձինք։

Իր Ֆեյսբուքյան պաշտոնական էջում Սարգսյանը հերքել է, որ կապ ունի այս միջադեպի հետ. «Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմշեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ»:

«Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ՝ ազատվել է աշխատանքից»,- հավելել է Սարգսյանը, այնուհետ նշել, որ իր քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:

«Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում»,- նշել է Արարատի մարզպետը:

Տիգրան Պարսիլյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում որեւէ հայտարարություն չի տարածել, թեպետ այն ակտիվ օգտագործում է քարոզարշավի շրջանակներում:

Ըստ Shamshyan.com-ի ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում միջադեպի առթիվ: