ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.617-ի

Արցախից Հայաստան է ժամանել ևս 97 բռնի տեղահանված։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն Հայաստանում է։ Հակարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 91.918 անձ։