Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ (temporal reproduction number)` Rt-ն, մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի:

Rt գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել:

‼️Այժմ նպատակը Rt-ն հնարավորինս նվազեցնելն է, որ այն 1-ից ցածր արժեք ունենա։

Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը:

Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ը:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/666631430839454/?type=3&theater