Եվրո-2020. Դանիան հաղթեց Չեխիային և կիսաեզրափակիչում է

 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Չեխիան և Դանիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց անց Դանիան բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Թոմաս Դիլեյնին: Չեխերը բաց թողած գնդակից հետո երբեմն-երբեմն հակագրոհում էին, սակայն խաղակեսի վերջնամասում հաշվի առավելությունը կրկնապատկեց Դանիան: Գոլն իր ակտիվում գրանցեց Դոլբերգը:

Երկրորդ խաղակեսի սկզբում չեխերը շատ ակտիվ էին և գոլը երկար սպասեցնել չտվեց: Դիպուկ հարվածով հաշվի տարբերությունը կրճատեց Շիկը: Հավաքականները փոխադարձաբար գրոհում էին, սակայն անարդյունք: Ի վերջո Դանիան հաղթեց Չեխիային 2:1 հաշվով:

Կիսաեզրափակիչում Դանիան կմրցի Ուկրաինա-Անգլիա զույգի հաղթողի հետ: