Արցախի շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է. ՊԲ

Արցախի շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ կայուն լարվածությունը    պահպանվում է:

«Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: