Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ. «Ազատություն»

Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ. «Ազատություն»
Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ. «Ազատություն»

Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ։

Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

«Սա այն դեպքն է, որ ստորագրությունը պարտադիր չէ, այսինքն՝ եթե կա համներման օրենքը, ապա դա մեխանիկորեն տարածվում է բոլոր կալանավորների վրա։ Այստեղ Շանթ Հարությունյանն արդեն ուզի-չուզի բանտից դուրս է գալու։ Հուսանք մոտակա օրերս ազատության մեջ կլինի», – ասել է Շահեն Հարությունյանը։

Մեկնաբանելով այն, թե արդյոք այս տարբերակն ընդունելի՞ է Շանթ Հարությունյանի համար՝ Շահեն Հարությունյանն ասել է, որ Շանթ Հարությունյանը չէր ցանկանում որևէ մի թուղթ ստորագրել, որով նա կընդունի իր մեղքը, չէր ցանկանում ներման դիմում գրել, քանի որ նա քաղբանտարկյալ է:

«Նա քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապշտպան կազմակերպությունների կողմից և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը բազմիցս հայտարարել էր այդ մասին, այս տարբերակով, ըստ էության, նա չի ստորագրում ոչ մի թուղթ, նրա համաձայնությունը պարտադիր չէ, նա չի ընդունում իր մեղքը, նա պարզապես առանց ստորագրելու դուրս է գալիս»,- ասել է Շահեն Հարությունյանը։

Շահեն Հարությունյանն ասել է նաեւ, որ իր հայրը խորհրդարանական արտահերթ ընտրություններին որևէ ցուցակում չի լինի։