Այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում

Այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ըստ Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից (բնակչությունը՝ 352 հազար մարդ) 117 կմ հյուսիս-արևմուտք:

Օջախն ընկած Է եղել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չկան։ Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա: