«Թվում է, թե ՀՀԿ հարգախոսը պրիմիտիվիզմ է, բայց այն «մտահոգություն» բառով փորձում է կասկածի սերմերը գցել». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է արտահերթ ընտրություններին մասնակցող ՀՀԿ կարգախոսին։ Գրառումը՝ ստորեւ։ 

Image may contain: text

«Առաջին հայացքից թվում է, թե ՀՀԿ հարգախոսը պրիմիտիվիզմ է, բայց այն «մտահոգություն» բառով փորձում է կասկածի սերմերը գցել։

Իհարկե, մտահոգություն բոլորը ունեն կամ կունենան։ Ամեն մեկը՝ յուրովի։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ մտահոգություններ կունենա։

Բայց ՀՀԿ-ն պետք ր մի բան հստակ իմանա. որքան էլ մտահոգ լինենք, մտահոգություններ ունենանք, դրանք չեն արժեզրկելու ոչ հեղափոխությունը, ոչ Փաշինյանի արածը, գոնե իմ համար։ Այնպես որ՝ անկապ մտահոգվածներ մի փնտրեք»։