Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթաց սկսելու մասին.Factor

A Turkish F-16 fighter jet approaches the tarmac of Incirlik airbase in the southern Turkish city of Adana July 4, 2012. Turkey’s armed forces command said on Wednesday it had found the bodies of both pilots of an F-4 jet shot down by Syria last month and was trying to retrieve them from the seabed. Relations between Ankara and Damascus hit a new low after Syria shot down the Turkish reconnaissance plane over the Mediterranean on June 22, prompting a sharp rebuke from Turkey, which said it would respond “decisively”. REUTERS/Umit Bektas (TURKEY – Tags: POLITICS MILITARY)

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է Միացյալ Նահանգներից F-16 կործանիչների գնման գործընթաց սկսելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Թուրքիայի ուժեղացումը նաև նշանակում է ՆԱՏՕ-ի ուժեղացում»,- նրա խոսքը մեջբերում է Anadolu-ն։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել։ Ի պատասխան՝  ԱՄՆ-ը փորձել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ 2019 թվականին հրաժարվելով այդ երկիր մատակարարել հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ։

Սակայն դա հակառակ արդյունքն է տվել. վերջին ժամանակներս պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում, որ Անկարան դիտարկում է Մոսկվայից նոր սերնդի ինքնաթիռների գնման հնարավորությունը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել էր, որ հանրապետությունը նախկինի պես պատրաստ է քննարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը, եթե Անկարային չհաջողվի Վաշինգտոնի հետ պայմանավորվել ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում:

Այս մասին հայտնում է factor.am-ը: