ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 12 828 դեպք են հայտնաբերել, դա նվազագույնն Է հոկտեմբերի 9-ից ի վեր

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել Է 12 828-ով, դա նվազագույն ցուցանշն Է հոկտեմբերի 9-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 112 151-ի, փետրվարի 17-ին լրագրողներին հայտնել են նոր հիվադնության դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,31 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 17 919-ով: Իսկ ընդամենը բուժվել Է 3 642 582 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ բարձրացել Է վարակվածների ընդհանուր թիվի մինչեւ 88,6 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը մեկ օրում աճել Է 467-ով՝ մեկ օր առաջվա 459-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 81 446 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,98 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: