Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն հերքում է տարածվող լուրերը

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը, նրա ու ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի միջև որևէ հակասություն չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Նրանց միջև որևէ հակասություն չկա, և Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Հատուկ քննչական ծառայությունում իր պաշտոնավորումը կավարտի ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, քանի որ հակասություններ ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված: