Վրաստանում կորոնավիրուսով օրական 3-4 հազար երեխա է վարակվում

Վրաստանում օրական 3-4 հազար երեխա է վարակվում կորոնավիրուսով։ Այս մասին ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն, գրում է Aliq.ge-ն։

«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ընդհանուր վիճակագրության համաձայն՝ երեխաների վարակվածության մակարդակը 15 տոկոս է։ Վարակված յուրաքանչյուր 100-ից 15-ը երեխա է։ Միանգամայն հնարավոր է, որ «օմիկրոնի» արագ տարածման ֆոնին այս ցուցանիշն էլ ավելի կաճի»,- պարզաբանել է Իվանե Չխաիձեն։

Ըստ Չխաիձեի՝ 10 000 վարակված դեպք երկրում նշանակում է, որ օրական առնվազն 1 500 երեխա է վարակվում կորոնավիրուսով։

«Երբ մենք ունենք սրանից երկու և երեք անգամ ավելի բարձր ցուցանիշ, ստացվում է, որ Վրաստանում օրական 3-4 հազար երեխա է վարակվում»,- ասել է Չխաիձեն։