Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակն արձագանքել է Փաշինյանին

Ի պատասխան նախկին նախագահների հետ բանավեճի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

Նա գրառում է կատարել՝ նշելով․
«Հիշեք. նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը։ Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»։