Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում:

Իսկ ԱԻ ծառայության և ՌԴ ԱԻՆ սակրավորական ջոկատներն այսօր պայթեցման աշխատանքներ կկատարեն Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում:

Ծառայությունը հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ: