Դեղինը՝ թղթի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի համար. Երևանում աղբը տեսակավորվում է. Տեսանյութ

Դեղինը` թղթի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի համար. աղբը տեսակավորելու եռյակ թափոնամանները մոտ 2 ամիս էլ չկա՝ ինչ հայտնվել են Երևանում:

Երևանում այս պահին տեսակավորվող թափոնաման չկա միայն էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Մյուս տարածքներում 60 կետ է առանձնացված. այդ թիվը փետրվարի վերջին կհասնի 135-ի: Քանի որ ծրագիրը դեռ փորձարկման փուլում է, տարվա վերջին նոր հստակեցվելու է՝ աղբի վերամշակումից մայրաքաղաքն ինչ է ուզում ստանալ: Պլաստիկի թափոնից, օրինակ՝ արդեն կախիչ, գոգաթիակ, տոպրակ արտադրող կա՝ ներկայացնում է թափոնների տեսակավորման վարչության պետը:

Տեսանյութը՝ Հանրային հեռուստաընկերության