Իրանական պետական IRNA-ն հումորային AI տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ–Իրան «բանակցությունների» մասին

Իրանական IRNA պետական գործակալությունը ԱՄՆ-Իրան բանակցությունների թեմայով AI հումորային տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների սեղանի շուրջ սպասում է իրանական կողմին, բարկանում ու հարցնում՝ «Ու՞ր է իրանական կողմը»։ Փաստացի ոչ մի բանակցություն չունենալով՝ նա հայտարարում է, թե բանակցություններ տեղի են ունեցել, և ինքը որոշել է Պակիստանի խնդրանքով հրադադար հայտարարել։