Ստեփանակերտում հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

Ձեռնարկվել է ամենաարդյունավետ միջոցը. հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին:

Մշակված գրաֆիկի համաձայն՝ ամենօրյա կտրվածքով ջուր կտրամադրվի հատկապես այն բնակիչներին, ովքեր ապրում են բարձրահարկ շենքերում:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը: