Ապրիլի 1-ից Արցախում երկու նոր երթուղի կավելանա

Ապրիլի 1-ից Արցախում երկու նոր երթուղի է ավելանում: Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ առաջին ուղղությունը կլինի Ստեփանակերտ- Ննգի-Մարտունի-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ, երկրորդ ուղղությունը՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ:

Երթուղիները կգործեն երկուշաբթիից ուրբաթ, մեկնարկային ժամը՝ 18:00: