ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 3-ին բաժին է ներկայացել 43-ամյա Վանուշ Մ.-ն, որը 2019 թ. փետրվարի 27-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից երթևեկության կանոնների խախտումը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։