41-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել. ՆԳՆ

Հուլիսի 19-ին՝ ժամը 17։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացի Խ․ Հ․-ի (ծնված 1982 թ․) ինքնասպանության փորձը։