Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թումանյան է կարդացել

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է այցելել սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հրանտ Թոխատյանը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը:

Հանդիպման ընթացքում դերասանը զրուցել է նաև երեխաների հետ և կենտրոնի խաղասենյակին նվիրել «Արդիբուք»: