Բայդեն. Ամերիկացիները չպետք է անհանգստանան Ռուսաստանի հետ հնարավոր միջուկային պատերազմի համար

Կիրակի օրը նախագահ Պուտինը կարգադրել է Ռուսաստանի «զսպման ուժերը», ներառյալ միջուկային զինատեսակները, բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի տակ, հայտնում է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ պատասխանել է «ոչ» այն հարցին, թե արդյոք ամերիկացիները պետք է անհանգստանան Ռուսաստանի հետ միջուկային պատերազմ սկսելու հնարավորությամբ։

Բայդենի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ նա մասնակցել է Սպիտակ տանը սևամորթների պատմության միամսյակին նվիրված տոնակատարությանը:

Լրագրողը նրան հարցրել է միջուկային պատերազմի վտանգի մասին՝ հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կիրակնօրյա հայտարարությունը, ըստ որի՝ նա հրամայել է երկրի միջուկային ուժերին անցնել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի։