ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհակալություն եմ հայտնում Ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։
Սիրելի՛ ոստիկաններ, ժողովուրդը ձեզ կողքին է։Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու և զսպվածության համար։ Սիրելի՛ օրինապաշտ քաղաքացիներ, Ոստիկանությունը ձեր կողքին է։ Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ժողովրդի իշխանությունը անբեկանելի է, ժողովրդի կամքը անսասան է»։