Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ հայցից

Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ հայցից
Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ հայցից

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեմ նեչլայացաված հայցից: Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում ասա, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Ըստ աղբյուրի, Գյոզալյանը հայտարարեց, որ Փաշինյանի նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե անձը: Այսպիսով Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք հրաժարվում են հայցից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը: