Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխայի մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխայի մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխայի մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցում գտնվող մանկապարտեզից մարտի 4-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխան մահացել է: Մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանն ասաց, որ երեխան բուժկենտրոն է ընդունվել «կլինիկական մահով», գիշերը արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը:

«Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, դատաբժշկական փորձաքննություն է ընթանում»,-ըստ աղբյուրի ասել է նա։ 

«Հասկանալի պատճառներով բժշկական կենտրոնից հրաժարվեցին նշել երեխայի անունը: Սոցիալական ցանցերում քննարկում են, որ աղջիկ երեխային օգնության է հասել դայակը, երբ քնի ժամին տարօրինակ ձայներ է լսել ու պարզվել է, որ երեխան փսխում է»,-հավելում է «Արմենպրեսը»: