Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է Բաբլոյանի հետ. «Ազատություն»

Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է Բաբլոյանի հետ. «Ազատություն»
Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է Բաբլոյանի հետ. «Ազատություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հանդիպումից հետո Փաշինյանն ասել է, որ խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»:

«Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում; Երեկվա հայտարարությունից հետո ես ուղղակի հարկ համարեցի այսօր գալ Ազգային ժողով»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ պատրաստվում է հանդիպել նաև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

«Ազատության» հարցին, թե արդյոք «սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է կրկին», վարչապետը պատասխանել է. «Ես հիմա դրա վրա եմ աշխատում»: