ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձ է հղել իր աջակիցներին, որը աջակիցների տարեվերջյան հավաքին ընթերցել է Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Հասկանում եմ ինչեր են փորձում անել, ինչպես են փորձում կոտրել ձեզ»,- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին է դիմել Լեւոն Քոչարյանն ու ներկայացրել իր հոր ուղերձը, որտեղ ՀՀ 2-րդ նախագահը նախ երախտագիություն է հայտնում բոլորին ՝ հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար:
«Դուք եւ ձեզ նման մարդիկ են , որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ: Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր ենթադրել, որ մեր երկրում կրկին իմաստ ու քաղաքացիական արդիականություն կստանա «Միացիր» կոչը»,- ըստ Փաստինֆոյի՝ նշվում է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:
Քոչարյանը շեշտում է՝ եթե 3 տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի 2 բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին եւ ցավ է հայտնում, որ այպիսի զուգահեռ:
2-րդ նախագահը շնորհակալություն է հայտնում, նրանց, ովքեր ստորագրել են հայտնի «100-ի հայտարարությունը», տասնյակ հազարավոր մարդկանց աջակցությունը համարում է պարտավորեցնող :
«Ուզում եմ իմանաք՝ բանտախուցն ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ լավ ապագայի, այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր մենք կապրենք առանց կեղծիքի ու ստի, անամոթ պոպուլիզմի, կապրենք արժանապատիվ կյանքով, կզարգանանք՝ չզիջելով մեր ամենամեծ ազգային նվաճումը՝ մեր հաղթանակը»:շ
Մանրամասները՝ այստեղ