Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին վագոն-տնակ է այրվել

Ապրիլի 6-ին, ժամը 03:25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք :

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ (18 քմ)։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:36-ին, մարել՝ 06:21-ին։ Այրվել է վագոն-տնակը։