Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 5 դեպք

Արցախում օգոստոսի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 80 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 003 դեպք։

Արցախում 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 200 քաղաքացու հետազոտություն, որից 1 026-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: