Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել ԱՀ ՊԲ N զորամասի շարքային Արթուր Արամայիսի Միրզոյանը։
Արթուրը Աշոցքի տարածաշրջանի Զույգաղբյուր համայնքից էր: Դպրոցն ավարտելուց հետո անցել էր պարտադիր զինվորական ծառայության: Արթուրի ավագ եղբայրը ևս պատերազմի օրերին Արցախում էր որպես պայմանագրային ծառայող: Հերոս զինվորների մայրը միայնակ է մեծացրել զավակներին և հպարտությամբ էր նշում, որ նրանց դաստիարակել է իսկական հայրենասերներ։ «Որքան կարողացել եմ որպես հայրենասեր եմ դաստիարակել»,-«Արմենպրես»–ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց հերոսի մայրը՝ Էթերի Կարապետյանը: