«Հայրենիքի փրկության շարժման» անդամները մտադիր են գիշերել Ազգային ժողովի մուտքի մոտ

Members of ‘Homeland Salvation Movement’ blocked the entrance of the RA National Assembly building placing tents on Demirchyan street of Yerevan, Armenia

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

«Ավելացնում ենք մեր վրանները, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք մնալ այստեղ: Առավոտյան այս խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև իրենք այլևս անելիք չունեն»,- ասաց Սաղաթելյանը:

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամների կողմից օրեր շարունակ փակ է պահվում նաև Բաղրամյան պողոտան: