Լևոն Տեր-Պետրոսյանը Բրյուսել չի մեկնում. Fip.am

«Իրավունք» կայքը մարտի 10-ին «Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ մեկնե՞լ է Բրյուսել» վերնագրով հոդված էր հրապարակել, որում, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկայում պատրաստվում է մեկնել Բրյուսել։

Չնայած ըստ կայքի տեղեկությունների՝ նախագահի այցը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի այցի հետ, սակայն հոդվածի հեղինակը, այնուամենայնիվ, Տեր Պետրոսյանի սպասվելիք այցը կապել էր Փաշինյանի՝ Բրյուսելյան այցի հետ։

«Անխոս մտահոգիչ է, թե ինչ են ծրագրում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը»,- գրել էր հեղինակը։

Այնուհետև «Իրավունք» թերթն իր մարտի 11-ի համարի «Բամբասանք» խորագրում հրապարակեց նույն հոդվածը՝ նախապես նշելով, որ այս խորագրի ներքո հրապարակվածի համապատասխանությունն իրականությանը չի երաշխավորում։

Թերթի այս հրապարակումը տարածել են news.amlurer.comhayeli.amshabat.ampastinfo.amyelaket.am և այլ լրատվականներ, սակայն որևէ կայք չի նշել, որ «Իրավունք» թերթը չի երաշխավորում այս հրապարակման բովանդակության համապատասխանությունն իրականությանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։ «Հերթական անհեթեթությունն է»,- պատասխանեց Մուսինյանը՝ հստակեցնելով, որ նախագահը չի պատրաստվում մեկնել Բրյուսել։

Այսպիսով, «Իրավունք» թերթի տեղեկությունները, իրոք, չեն համապատասխանում իրականությանը։

Fip.am

Սևադա Ղազարյան