Պատերազմից հետո երկու ուղղություններում բեկում կա․ Ռիչարդ Կիրակոսյան.Factor

Չնայած հետպատերազմյան մի քանի ամիսների լարվածությանն ու անապահովությանը՝ վերջին շրջանում եղավ երկու կարևոր բեկում։

Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից 1 տարի անց առկա զարգացումներին։ «Այդ բեկումներից առաջինը 2021 թվականի սեպտեմբերին էր՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այդ հանդիպումը նշանավորվեց որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտության կարևոր վերադարձ։

Դիվանագիտության ակտիվացումը, որը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրված այցը տարածաշրջան, ավելի կարևոր է հետպատերազմյան շրջանում անվտանգության ապահովման համար՝ 2021 թվականի մայիսից սկսած սահմանային լարվածության և ադրբեջանական կողմի ներխուժումների ֆոնին»,- ասաց նա։ Ըստ նրա՝ դիվանագիտական այս ​​վերագործարկումն առաջարկում է ավելին, քան զենքի ուժի առկայությամբ բանակցությունները․ նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը և ճանապարհ է հարթում ադրբեջանական գերությունից հայ գերիների վերադարձի համար:

«Վերջին հարցը հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելը ձախողելը զգացմունքային տարր է, որը նպաստում է, որ հայկական կողմը պատերազմի շարունակման հեռանկար ունենա: Այս հարցը նաև Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնության պայմաններին բացահայտ անհնազանդության օրինակ է։

Դրանով ավելանում է անվստահության մթնոլորտը, հատկապես այն դեպքում, երբ հայկական կողմը այս համաձայնության ստորագրումից անմիջապես հետո վերադարձրեց բոլոր ադրբեջանցի գերիներին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում