Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: